Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Իշխանության հետ բանակցությունները իմաստազուրկ են. Լրագրողական ՀԿ-ներ

POLITICS

Հայաստանի իշխանությունների ներկայացրած Ընտրական օրենսգրքի նոր նախագծում առկա են լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերող դրույթներ ու ձևակերպումներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին, ՀՀ Քրեական օրենսգրքին, մի շարք այլ իրավական, այդ թվում՝ միջազգային փաստաթղթերին։

Այսպես, նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետը ենթադրում է տեղական դիտորդների ու լրագրողների՝ ընտրատեղամասերում միաժամանակ գտնվելու թվային սահմանափակում և այդ սահմանափակումից բխող հերթագրման ընթացակարգ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի նախագահին և ոստիկանությանը որոշակի իրավասությունների տրամադրում։

Նախագծի 20-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի իրականացման ընթացքում չի թույլատրվում զանգվածային լրատվական միջոցների ազատության չարաշահումը։ Վերոնշյալ երկու կետերի ձևակերպումների ու բովանդակության վերաբերյալ հրապարակային իրենց մտահոգությունն են հայտնել ինչպես լրագրողներ, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպություններ, կուսակցություններ, անհատ քաղաքացիներ և այլ միավորներ։

Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, անընդունելի ենք համարում ՀՀ և միջազգային օրենսդրությանն ակնհայտորեն չհամապատասխանող այս դրույթների ներառումն Ընտրական օրենսգրքում ու օրինագիծը հեղինակած իշխանությունից պահանջում ենք հեռացնել դրանք և ընտրական օրենսգրքի նախագծում չավելացնել լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերող և իրավունքին հակասող այլ էկզոտիկ նորարարություններ։

Համարում ենք, որ մեր այս պահանջի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները, երկխոսությունը, քննարկումներն իմաստազուրկ են, քանի որ պահանջը ձևակերպված է հստակ, ունի իրավական հիմնավորում, և իշխանությունն ընդամենը պետք է հրաժարվի իր հակաիրավական մոտեցումներից, ինչի համար անհրաժեշտ են ոչ թե իմիտացիոն հանդիպումներ, այլ իշխանության կամք։

Ընդգծում ենք, որ հետևողական ենք լինելու մեր այս պահանջում և օգտագործելու ենք իրավունքով չարգելված բոլոր միջոցները՝ պահանջի ի կատար ածմանը հասնելու նպատակով։ Շեշտում ենք, որ լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերվող հարցերը ոչ միայն լրագրողների, այլ ողջ հանրության խնդիրն են, ուստի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քաղաքական, հասարակական միավորներին, քաղաքացիներին, միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում հետևողականորեն սատար կանգնել այս պահանջին և չեզոքացնել ժողովրդավարությանը, ազատ խոսքին սպառնացող այս վտանգը։

«Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպություն «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն:

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized