Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության հետ բանակցությունները իմաստազուրկ են. Լրագրողական ՀԿ-ներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի իշխանությունների ներկայացրած Ընտրական օրենսգրքի նոր նախագծում առկա են լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերող դրույթներ ու ձևակերպումներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին, ՀՀ Քրեական օրենսգրքին, մի շարք այլ իրավական, այդ թվում՝ միջազգային փաստաթղթերին։

Այսպես, նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետը ենթադրում է տեղական դիտորդների ու լրագրողների՝ ընտրատեղամասերում միաժամանակ գտնվելու թվային սահմանափակում և այդ սահմանափակումից բխող հերթագրման ընթացակարգ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի նախագահին և ոստիկանությանը որոշակի իրավասությունների տրամադրում։

Նախագծի 20-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի իրականացման ընթացքում չի թույլատրվում զանգվածային լրատվական միջոցների ազատության չարաշահումը։ Վերոնշյալ երկու կետերի ձևակերպումների ու բովանդակության վերաբերյալ հրապարակային իրենց մտահոգությունն են հայտնել ինչպես լրագրողներ, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպություններ, կուսակցություններ, անհատ քաղաքացիներ և այլ միավորներ։

Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, անընդունելի ենք համարում ՀՀ և միջազգային օրենսդրությանն ակնհայտորեն չհամապատասխանող այս դրույթների ներառումն Ընտրական օրենսգրքում ու օրինագիծը հեղինակած իշխանությունից պահանջում ենք հեռացնել դրանք և ընտրական օրենսգրքի նախագծում չավելացնել լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերող և իրավունքին հակասող այլ էկզոտիկ նորարարություններ։

Համարում ենք, որ մեր այս պահանջի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները, երկխոսությունը, քննարկումներն իմաստազուրկ են, քանի որ պահանջը ձևակերպված է հստակ, ունի իրավական հիմնավորում, և իշխանությունն ընդամենը պետք է հրաժարվի իր հակաիրավական մոտեցումներից, ինչի համար անհրաժեշտ են ոչ թե իմիտացիոն հանդիպումներ, այլ իշխանության կամք։

Ընդգծում ենք, որ հետևողական ենք լինելու մեր այս պահանջում և օգտագործելու ենք իրավունքով չարգելված բոլոր միջոցները՝ պահանջի ի կատար ածմանը հասնելու նպատակով։ Շեշտում ենք, որ լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերվող հարցերը ոչ միայն լրագրողների, այլ ողջ հանրության խնդիրն են, ուստի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քաղաքական, հասարակական միավորներին, քաղաքացիներին, միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում հետևողականորեն սատար կանգնել այս պահանջին և չեզոքացնել ժողովրդավարությանը, ազատ խոսքին սպառնացող այս վտանգը։

«Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպություն «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն:

Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր