Ի՞նչ շշնջաց Գռզոն Սերժ Սարգսյանի ականջին
POLITICSԱրդեն հայտնի է, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը մետրոյով գնացել է Ռոսիա մոլ առևտրի կենտրոնի բացմանը: Նոր եւ ժամանակակից առեւտրի կենտրոնը կառուցել է Սուքիասյան ընտանիքը:
Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ աղքատ և տնտեսական խնդիրների բեռի տակ կքած երկրի ղեկավարը նախընտրում է անձամբ բացել նոր տնտեսական նախագծերը, սակայն այստեղ շատ տարօրինակ է սեփականատիրոջ` Խաչատուր Սուքիասյանի` Գռզոյի վարքը:
Վերջինս տարիներ շարունակ իշխանամերձ իր շրջապատում երկիր ղեկավարողների մասին ամենավերջին հայհոյանքներով ու կոպիտ բառերով է արտահայվել` ասելով` էս երկիրը կործանվում է, դրանց ասեք, որ էսպես երկիր չեն պահում, թող սովորեն` ոնց են ղեկավարում և այլն:
Հետաքրքիր է` երբ Սերժ Սարգսյանը եկավ Սուքիասյանի մոլի բացմանը` վերջինս երկրի ղեկավարի ականջին շշնջա՞ց, որ այսպես երկիր չեն ղեկավարում, և արդյո՞ք օգտվելով առիթից` սովորեցրեց, թե ոնց ճիշտ ղեկավարել պետությունը:
Արմենուհի Խաչատրյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



