Ի՞նչ շշնջաց Գռզոն Սերժ Սարգսյանի ականջին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրդեն հայտնի է, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը մետրոյով գնացել է Ռոսիա մոլ առևտրի կենտրոնի բացմանը: Նոր եւ ժամանակակից առեւտրի կենտրոնը կառուցել է Սուքիասյան ընտանիքը:
Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ աղքատ և տնտեսական խնդիրների բեռի տակ կքած երկրի ղեկավարը նախընտրում է անձամբ բացել նոր տնտեսական նախագծերը, սակայն այստեղ շատ տարօրինակ է սեփականատիրոջ` Խաչատուր Սուքիասյանի` Գռզոյի վարքը:
Վերջինս տարիներ շարունակ իշխանամերձ իր շրջապատում երկիր ղեկավարողների մասին ամենավերջին հայհոյանքներով ու կոպիտ բառերով է արտահայվել` ասելով` էս երկիրը կործանվում է, դրանց ասեք, որ էսպես երկիր չեն պահում, թող սովորեն` ոնց են ղեկավարում և այլն:
Հետաքրքիր է` երբ Սերժ Սարգսյանը եկավ Սուքիասյանի մոլի բացմանը` վերջինս երկրի ղեկավարի ականջին շշնջա՞ց, որ այսպես երկիր չեն ղեկավարում, և արդյո՞ք օգտվելով առիթից` սովորեցրեց, թե ոնց ճիշտ ղեկավարել պետությունը:
Արմենուհի Խաչատրյան
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



