Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Արցախի վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում

INTERNATIONAL NEWS

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ: Ինչպես  տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկ երության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներին Արցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել են միլիոնավոր դոլար ներդրումներ:

«Ուրախ եմ, որ տարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության և վստահելիության բարձր մակարդակի մասին: Հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շոշափելի ձեռքբերումներ կարձանագրենք մեր ճանապարհին` Քաշաթաղի շրջանին հնարավորություն ընձեռելով զարգացման նոր փուլ թևակոխել: «ԱՐԻ»-ն օրինակելի նախագիծ է աշխարհասփյուռ հայության համար, քանի որ այն, կառավարության երաշխիքներով ու տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ, ընդգրկում է փոքր և միջին ներդրումներ մեր հայրենակիցների կողմից: Ընկերության կողմից տրամադրվող միկրովարկերի միջոցով թե՛ Արցախի բնակիչներն են հնարավորություն ստանում եկամուտի սեփական աղբյուր ստեղծել, թե՛ բաժնետերերն են շահույթ ստանում իրենց ներդրումներից՝ միաժամանակ հայրենիքի համար օգտակար գործ կատարելով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Բեյրութի Հայկազյան համալսարանում հանդիպելով դասախոսական կազմի և ուսանողների հետ՝ Արայիկ Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականակերտման և տնտեսության զարգացման հաջողությունները, խնդիրներն ու հեռանկարները: Նա կարևոր է համարել լիբանանահայ համայնքի փորձն ազգապահպանության գործում, որում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայկազյան համալսարանը: Վարչապետը վերջում պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:

Արայիկ Հարությունյանն առանձին հանդիպումներ է ունեցել նաև Լիբանանում գործող հայկական՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում Արայիկ Հարությունյանը ողջունել է նշված կառույցների հայապահպան գործունեությունը՝ կարևորելով, որ նրանց ուշադրության կիզակետում լինի հայրենիքը՝ որպես բոլոր հայերի օրրան: Կուսակցությունների ներկայացուցիչների հետ վարչապետը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:

Այցի շրջանակներում Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության լիբանանյան կառույցի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նաև Լիբանանի Հանրապետության հայազգի պատգամավորներ ու նախարարներ: 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards