Ինչպե՞ս ազատվել ավելորդ ճարպերից
LIFELife.panorama.am-ը գրում է.
Քաշից արագ ազատվելու ծայրահեղ միջոցները ոչ միայն որևէ օգուտ չեն տա, այլև կարող են լուրջ վնասներ հասցնել: Այս մասին զգուշացնում է Բրիտանիայի դիետոլոգների ասոցիացիայի նախագահ Քլեր Պետիտը: Ըստ նրա՝ քաշի պակասեցման և ավելորդ ճարպի այրման գործընթացը պետք է ընթանա դանդաղ:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս կաթնամթերքներից հիմնականում շատ օգտագործել հունական յոգուրտը: Իր արտադրման տեխնոլոգիայի շնորհիվ՝ յոգուրտից հանված է շիճուկը, այնտեղ քիչ է շաքարավազի, սպիտակուցների և ածխաջրերի քանակը:
Նիհարելուն օգնում է նաև շագանակագույն բրինձը: Բուսական մանրաթելերի առկայության շնորհիվ՝ այն երկար է մարսվում, ինչը օրգանիզմից շատ էներգիա է խլում: Նմանատիպ ազդեցություն ունեն նաև լոբազգիները:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



