Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


Այն, որ այս պահին «Կասկածելի երեկո»-ի շրջանակում տեսնում ենք միայն Գարիկին ու Ռոբին, չի նշանակում, որ «Վիտամին ակումբը» մասնատվել է. պրոդյուսերը՝ նոր հաղորդման և ապագա ծրագրերի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Կասկածելի երեկո»՝ այսպես է կոչվում «Վիտամին ակումբի» նոր նախագիծը, որը կրկին հեռարձակվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ: Նոր նախագծի հաղորդավարներն են ակումբի անդամներ Գարիկ Պապոյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանը հայտնեց, որ «Կասկածելի երեկո»-ի մտահղացման հեղինակը Գարիկ Պապոյանն է.

«Մեր նոր հաղորդումը մեր մանկության մի քանի խաղերի հիմքի վրա է ստեղծվել, այն խաղային ոճով հումորային թոք-շոու է, որի գաղափարը տվեց Գարիկ Պապոյանը, որն էլ հետո մեր թիմով զարգացրեցինք ու արդեն ներկայացրինք մեր հեռուստադիտողներին, ովքեր արդեն երկար ժամանակ մեզնից նորության էին սպասում»,- նշեց պրոդյուսերը:

Վլադ Սահակյանի տեղեկացմամբ՝ հաղորդավարների ընտրությունը պատահական չի եղել.

«Այս հաղորդման ձեւաչափն այնպիսին է, որ բացի նախատեսված սցենարից պետք է նաեւ տեղում իմպրովիզներ անել, իսկ այդ հարցում բոլորս գիտենք, որ Գարիկ Պապոյանը միշտ է աչքի ընկել (հիշենք «Վիտամին ակումբ»-ի հյուրերի հետ զրույցները, երբ Գարիկը կարող էր անսպասելի մի բան ասել, որից ողջ դահլիճը ավելի շատ ծիծաղեր, քան գրված սցենարից), իսկ «Վիտամին ակումբ»-ի ելույթների ժամանակ Գարիկի ականջում տեղադրված հուշող սարքի միկրոֆոնը մշտապես գտնվել է Ռոբի մոտ, ով մեր գլխավոր սցենարիստն է: Այսինքն ստացվում է, որ նրանք իմպրովիզացիայի մեծ փորձ ունեն, ինչն էլ այս հաղորդման գլխավոր շեշտերից էր, ուստի որպես հաղորդավարներ՝ նրանց ընտրությունը պատահական չէր»,- նշեց նա:

«Կասկածելի երեկո»-ի համար շատ կարեւոր է հյուրերի ընտրությունը, քանի որ միայն նրանց միջոցով կարող է հաջողվել հաղորդումը.

«Շատ կարեւոր է հյուրերի ընտրությունը, ամեն հաղորդման համար չորս հյուր ենք հրավիրում, որոնցից երկուսը Գարիկի թիմում է, երկուսը՝ Ռոբերտի: Իհարկե շատ լավ է, որ հյուրերը լինեն հիպերակտիվ, հումորով, բայց դրան զուգահեռ կարող են լինել շատ փակ հյուրեր, քանի որ հետաքրքիր է, երբ արձագանքները տարբեր են լինում: Իրականում մանրամասն ենք աշխատում,  շատ երկար ծանրութեթեւ անելուց հետո ենք հյուրերին ընտրում, որպեսզի ամեն ինչ ճիշտ կառուցվի»,- պատմեց Վլադ Սահակյանը:

«Կասկածելի երեկո»-ի առաջին փուլում հյուրերն ու հաղորդավարները պատմում են իրենց պատմությունը, որոնց հակառակորդների կողմից հավատալու կամ չհավատալու միջոցով միավորներ են հավաքվում: Հետաքրքրվելով, թե այդ պատմությունները նախապես մտածված սցենարի արդյունք են, թե իրական պատմություններ, պորդյուսերը մանրամասնեց.

«Իրականում մեր հյուրերից ամեն մեկն իր հետ բերում է իր իրական պատմությունը, բայց դրան զուգահեռ մեր խմբագիրը գրում է եւս մեկ սուտ պատմություն: Հյուրերը խաղից առաջ չգիտեն՝ իրենց կընկնի իրական, թե սուտ պատմությունը, սակայն յուրաքանչյուր պարագայում նրանք պետք է ներկայացնեն որպես իրականություն»:

Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Վլադ Սահակյանը անդրադարձավ նաեւ «Վիտամին ակումբ»-ի հետագա ծրագրերին: Նրա խոսքերով՝ արդեն հաջորդ եթերաշրջանում հնարավոր են նոր հաղորդումներ, որոնք գուցե կվարեն ակումբի մյուս տղաները.

«Այն, որ այս պահին «Կասկածելի երեկո»-ի շրջանակում տեսնում ենք միայն Գարիկին ու Ռոբին, չի նշանակում, որ «Վիտամին ակումբը» մասնատվել է: Սա ընդհանուր աշխատանք է՝ «Վիտամին ակումբ» փրոդաքշենի արտադրանքը: Կադրից դուրս մեծ թիմ է աշխատում, նույն թիմը, որն աշխատել է «Վիտամին ակումբի» համար: Այն խոսակցությունները, թե մեր անձնակազմը էլ չկա կամ չի լինի, բացարձակապես սուտ է, ընդամենը բամբասանք»,- նշեց նա:

Վլադ Սահակայնը չբացառեց նաեւ մոտ ապագայում «Վիտամին ակումբ»-ի վերադարձը.

«Դեռեւս ժամկետներ չեմ կարող նշել, բայց մոտ ապագայում չենք բացառում նաեւ «Վիտամին ակումբի» ավանդական ելույթների վերադարձը: Այս պահին զբաղված ենք հանդիսատեսի համար ելույթների նախապատրաստական աշխատանքներով, բայց ավելի ուշ մենք կրկին եթերում կլինենք: Ընդ որում նշեմ նաեւ, որ եթերից դուրս ելույթներ նախատեսվում է ինչպես Երեւանում եւ Հայաստանի մարզերում, այնպես էլ արտերկրում»,- ավելացրեց պրոդյուսերը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday