Օբաման աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած Լուիզիանայի նահանգը
SOCIETYԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 13-ին տարերային աղետի գոտի է հայտարարել Լուիզիանայի նահանգը՝ կարգադրելով համերկրային օգնություն ցուցաբերել տեղի իշխանություններին հեղեղումների հետեւանքների դեմ պայքարում: Այդ մասին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Լուիզիանայում հեղեղումներ առաջացրած հորդառատ անձրեւները ստիպել են նահանգի ավելի քան 1,3 հազար բնակիչների լքել իրենց տները: Արտակարգ դրություն է հայտարարված 16 օկրուգներում: Օգնության են ուղարկվել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:
Առավել ծանր է իրավիճակը Բոսիեր օկրուգում եւ Լուիզիանայի համանուն քաղաքում: Այնտեղ հարկադիր տարահանման են ենթակա շուրջ 3,5 հազար բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



