Օբաման աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած Լուիզիանայի նահանգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 13-ին տարերային աղետի գոտի է հայտարարել Լուիզիանայի նահանգը՝ կարգադրելով համերկրային օգնություն ցուցաբերել տեղի իշխանություններին հեղեղումների հետեւանքների դեմ պայքարում: Այդ մասին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Լուիզիանայում հեղեղումներ առաջացրած հորդառատ անձրեւները ստիպել են նահանգի ավելի քան 1,3 հազար բնակիչների լքել իրենց տները: Արտակարգ դրություն է հայտարարված 16 օկրուգներում: Օգնության են ուղարկվել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:
Առավել ծանր է իրավիճակը Բոսիեր օկրուգում եւ Լուիզիանայի համանուն քաղաքում: Այնտեղ հարկադիր տարահանման են ենթակա շուրջ 3,5 հազար բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



