Ֆրանսիայում փորձարկում են աշխարհում խոշորագույն Harmony of the Seas զբոսանավը
SOCIETYՖրանսիայի արեւմուտքում սկսվել են աշխարհում խոշորագույն Harmony of the Seas զբոսանավի ծովագնացային փորձարկումները:
Հազարավոր մարդիկ են հավաքվել Սեն Նազեր քաղաքի նավահանգստում՝ տեսնելու, թե ինչպես Է 70 մետր բարձրությամբ նավը ծով դուրս գալիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
1 մլրդ եվրո արժողությամբ նավի պատվիրատուն դարձել Է Royal CaribbeanInternational ամերիկյան ընկերությունը:
Սպասվում Է, որ 120 հազար տոննա քաշ ունեցող նավը ԱՄՆ կհասցվի երկու ամսից:
Harmony of the Seas-ն ունի 16 տախտակամած: Նրա երկարությունը կազմում Է 362 մետր, ինչը 50 մետրով ավելի Է Էյֆելյան աշտարակի բարձրությունից:
Զբոսանավը կկարողանա միաժամանակ ընդունել ավելի քան 6 հազար ուղեւորների: Նրանց կսպասարկի անձնակազմի մոտավորապես 2 հազար անդամ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



