Ֆրանսիայում փորձարկում են աշխարհում խոշորագույն Harmony of the Seas զբոսանավը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի արեւմուտքում սկսվել են աշխարհում խոշորագույն Harmony of the Seas զբոսանավի ծովագնացային փորձարկումները:
Հազարավոր մարդիկ են հավաքվել Սեն Նազեր քաղաքի նավահանգստում՝ տեսնելու, թե ինչպես Է 70 մետր բարձրությամբ նավը ծով դուրս գալիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
1 մլրդ եվրո արժողությամբ նավի պատվիրատուն դարձել Է Royal CaribbeanInternational ամերիկյան ընկերությունը:
Սպասվում Է, որ 120 հազար տոննա քաշ ունեցող նավը ԱՄՆ կհասցվի երկու ամսից:
Harmony of the Seas-ն ունի 16 տախտակամած: Նրա երկարությունը կազմում Է 362 մետր, ինչը 50 մետրով ավելի Է Էյֆելյան աշտարակի բարձրությունից:
Զբոսանավը կկարողանա միաժամանակ ընդունել ավելի քան 6 հազար ուղեւորների: Նրանց կսպասարկի անձնակազմի մոտավորապես 2 հազար անդամ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



