Մոսկվայում ընթանում է Սարգսյան-Պուտին հանդիպումը
POLITICSՆախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ մարտի 10-ին, Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար եւ այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



