Մոսկվայում ընթանում է Սարգսյան-Պուտին հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ մարտի 10-ին, Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար եւ այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



