Մերկելը բեկում է անվանել Թուրքիայի հետ փախստականների փոխանակումը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բեկում է անվանել Թուրքիայի կողմից առաջարկված սկզբունքը. Թուրքիան մասնավորապես, առաջարկել է Հունաստան ժամանող ապօրինի միգրանտներին փոխանակել Թուրքիայից եկող սիրիացի փախստականների հետ:
«Այդ առաջարկը, որը ներկայացրել է թուրքական կողմը, բեկում է, եթե կատարվի»,-ԵՄ-Թուրքիա գագաթաժողովիդ հետո լրագրողներին հայտնել է Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, այդ առաջարկը ենթադրում է, որ «Թուրքիան պետք է վերցնի անօրինական ճանապարհներով հունական կղզիներ ժամանած բոլոր միգրանտներին»:
«Ինչ վերաբերում է սիրիացիներին, նրանք, որոնք ընտրել են օրինական ճանապարհը, կփոխանակվեն մեկը՝ մեկին սկզբունքով: Այսպիսով, անօրինական միգրացիան կվերածվի օրինականի»,-ասել է Մերկելը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



