Մերկելը բեկում է անվանել Թուրքիայի հետ փախստականների փոխանակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բեկում է անվանել Թուրքիայի կողմից առաջարկված սկզբունքը. Թուրքիան մասնավորապես, առաջարկել է Հունաստան ժամանող ապօրինի միգրանտներին փոխանակել Թուրքիայից եկող սիրիացի փախստականների հետ:
«Այդ առաջարկը, որը ներկայացրել է թուրքական կողմը, բեկում է, եթե կատարվի»,-ԵՄ-Թուրքիա գագաթաժողովիդ հետո լրագրողներին հայտնել է Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, այդ առաջարկը ենթադրում է, որ «Թուրքիան պետք է վերցնի անօրինական ճանապարհներով հունական կղզիներ ժամանած բոլոր միգրանտներին»:
«Ինչ վերաբերում է սիրիացիներին, նրանք, որոնք ընտրել են օրինական ճանապարհը, կփոխանակվեն մեկը՝ մեկին սկզբունքով: Այսպիսով, անօրինական միգրացիան կվերածվի օրինականի»,-ասել է Մերկելը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



