Անհայտ տղամարդը փորձել է մտնել Սպիտակ տան տարածք
SOCIETYԱնհայտ տղամարդը մարտի 7-ին Վաշինգթոնում փորձել է ցատկել Սպիտակ տան ցանկապատի վրայով։ Սակայն իրավախախտին չի հաջողվել մտնել ԱՄՆ նախագահի նստավայր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գաղտնի ծառայություններին։ Նրան ձերբակալել են եւ հանձնել ոստիկանությանը։
«Միջադեպը սպառված է»,- ասել է ծառայության ներկայացուցիչ Քեւին Դայը։ Նա չի պարզաբանել, թե այդ պահին որտեղ է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Վերջին ժամանակներս ԱՄՆ մայրաքաղաքում Սպիտակ տուն ներթափանցելու մի շարք փորձեր են գրանցվել։ Հիմնականում նման քայլի են դիմում հոգեկան խանգարումներով մարդիկ։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



