Անհայտ տղամարդը փորձել է մտնել Սպիտակ տան տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհայտ տղամարդը մարտի 7-ին Վաշինգթոնում փորձել է ցատկել Սպիտակ տան ցանկապատի վրայով։ Սակայն իրավախախտին չի հաջողվել մտնել ԱՄՆ նախագահի նստավայր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գաղտնի ծառայություններին։ Նրան ձերբակալել են եւ հանձնել ոստիկանությանը։
«Միջադեպը սպառված է»,- ասել է ծառայության ներկայացուցիչ Քեւին Դայը։ Նա չի պարզաբանել, թե այդ պահին որտեղ է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Վերջին ժամանակներս ԱՄՆ մայրաքաղաքում Սպիտակ տուն ներթափանցելու մի շարք փորձեր են գրանցվել։ Հիմնականում նման քայլի են դիմում հոգեկան խանգարումներով մարդիկ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



