Հայաստանում ավտոմեքենաների համարանիշերում կօգտագործվեն նոր տառեր
SOCIETYՀայաստանում տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվող միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերին կավելանան նաև «G» և «X» տառերը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:
«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



