Հայաստանում ավտոմեքենաների համարանիշերում կօգտագործվեն նոր տառեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվող միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերին կավելանան նաև «G» և «X» տառերը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:
«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



