Վրաստանի չորս բնակիչների բանտարկության են դատապարտել ԻՊ-ի հետ կապերի համար
SOCIETYԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի չորս բնակիչների դատապարտել Է 1, 10 ,11 եւ 14 տարվա բանտարկության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար: Այդ մասին, մարտի 7-ին հաղորդել Է "Грузия Online" պորտալը:
Պանկիսի կիրճի բնակիչ Այուֆա Բորչաշվիլին մեղադրվել Է ահաբեկչական կազմակերպության անդամների հավաքագրման եւ արտասահմանյան ահաբեկչական խմբավորման հետ գործակցության հոդվածներով: Դատարանը նրան դատապարտել Է 14 տարվա ազատազրկման:
Մյուս երկու դատապարտյալները՝ Գեորգի Խութունիշվիլին եւ Դավիթ Պիրիսեբիան ստացել են համապատասխանաբար 11 եւ 10 տարվա բանտարկության պատիժ: Չորրորդ դատապարտյալը՝ Գեորգի Կուպրեւան, խոստովանել Է իր մեղքը եւ դատապարտվել մեկ տարվա բանտարկության:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



