Վրաստանի չորս բնակիչների բանտարկության են դատապարտել ԻՊ-ի հետ կապերի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի չորս բնակիչների դատապարտել Է 1, 10 ,11 եւ 14 տարվա բանտարկության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար: Այդ մասին, մարտի 7-ին հաղորդել Է "Грузия Online" պորտալը:
Պանկիսի կիրճի բնակիչ Այուֆա Բորչաշվիլին մեղադրվել Է ահաբեկչական կազմակերպության անդամների հավաքագրման եւ արտասահմանյան ահաբեկչական խմբավորման հետ գործակցության հոդվածներով: Դատարանը նրան դատապարտել Է 14 տարվա ազատազրկման:
Մյուս երկու դատապարտյալները՝ Գեորգի Խութունիշվիլին եւ Դավիթ Պիրիսեբիան ստացել են համապատասխանաբար 11 եւ 10 տարվա բանտարկության պատիժ: Չորրորդ դատապարտյալը՝ Գեորգի Կուպրեւան, խոստովանել Է իր մեղքը եւ դատապարտվել մեկ տարվա բանտարկության:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



