Քարաթափում. Երեւան-Մեղրի ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթեւեկելի:
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ ճանապարհահատվածը մաքրել են, եւ երթեւեկությունը վերականգնվել է:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



