Քարաթափում. Երեւան-Մեղրի ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթեւեկելի:
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ ճանապարհահատվածը մաքրել են, եւ երթեւեկությունը վերականգնվել է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



