Հայտնի հաղորդավարուհու ամուսինն անհետացել է՝ նրա թանկարժեք մեքենաները հետը տանելով
LIFEՌուս հայտնի հաղորդավարուհի Դանա Բորիսովան դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ իր երկու մեքենաներն անհետացել են՝ Mercedes եւ Hyundai Solaris մակնիշի։ Նա ասել է, որ ենթադրում է, որ մեքենաները տարել է իր ամուսինը՝ գործարար Անդրեյ Տրոշչենկոն, ում գտնվելու վայրը նույնպես անհայտ է։

Զույգն ամուսնացել էր անցած տարի, սակայն վերջերս նրանց հարաբերություններն այնքան էլ լավ չէին։ «Չէի ցանկանա այս ամենը թատրոնի վերածել, ինձ համար տհաճ ու ցավալի է։ Ես դստերս հետ հանգստի էի մեկնել, ու այդ ժամանակ Անդրեյը հեռացել է տնից։ Նա ինձ հաղորդագրություն էր թողել, որ հեռանում է ինձնից։ Ես չեմ տխրում, պատրաստվում եմ ամուսնալուծվել, բայց մեքենաներն իմն են»,- ասել է հաղորդավարուհին։
Պատրաստեց Past.am-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



