Հայտնի հաղորդավարուհու ամուսինն անհետացել է՝ նրա թանկարժեք մեքենաները հետը տանելով
ԼԱՅՖՌուս հայտնի հաղորդավարուհի Դանա Բորիսովան դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ իր երկու մեքենաներն անհետացել են՝ Mercedes եւ Hyundai Solaris մակնիշի։ Նա ասել է, որ ենթադրում է, որ մեքենաները տարել է իր ամուսինը՝ գործարար Անդրեյ Տրոշչենկոն, ում գտնվելու վայրը նույնպես անհայտ է։

Զույգն ամուսնացել էր անցած տարի, սակայն վերջերս նրանց հարաբերություններն այնքան էլ լավ չէին։ «Չէի ցանկանա այս ամենը թատրոնի վերածել, ինձ համար տհաճ ու ցավալի է։ Ես դստերս հետ հանգստի էի մեկնել, ու այդ ժամանակ Անդրեյը հեռացել է տնից։ Նա ինձ հաղորդագրություն էր թողել, որ հեռանում է ինձնից։ Ես չեմ տխրում, պատրաստվում եմ ամուսնալուծվել, բայց մեքենաներն իմն են»,- ասել է հաղորդավարուհին։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ



