Մթության պատճառով դադարեցվել են Սևանա լճում անհետացած ձկնորսների որոնողական աշխատանքները
SOCIETYԳեղարքունիքի մարզի փրկարարական վարչության փրկարարները մթության պատճառով դադարեցրել են Սևանա լճում ձկնորսությունից չվերադարձած անձանց որոնումը: Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Նախարարությունը մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացել, որ մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):
Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



