Մթության պատճառով դադարեցվել են Սևանա լճում անհետացած ձկնորսների որոնողական աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի փրկարարական վարչության փրկարարները մթության պատճառով դադարեցրել են Սևանա լճում ձկնորսությունից չվերադարձած անձանց որոնումը: Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Նախարարությունը մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացել, որ մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):
Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



