Պետք է ակտիվացնել ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները. Լավրով
INTERNATIONAL NEWSԺամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Հիմքեր կան ենթադրելու, որ մեր ջանքերն ինտենսիվացնելու ժամանակը եկել է»,- հայտարարել է Լավրովը՝ ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է ռուս նախարարը, հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրությունները, իրենք կարող են ապահովել այդ առաջընթացը:
Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ երկարատև բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կարող է լուծվել: «Կարգավորումը դրվում է շուտափույթ առաջընթացի գծերի վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



