Պետք է ակտիվացնել ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Հիմքեր կան ենթադրելու, որ մեր ջանքերն ինտենսիվացնելու ժամանակը եկել է»,- հայտարարել է Լավրովը՝ ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է ռուս նախարարը, հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրությունները, իրենք կարող են ապահովել այդ առաջընթացը:
Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ երկարատև բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կարող է լուծվել: «Կարգավորումը դրվում է շուտափույթ առաջընթացի գծերի վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



