8 պատճառ, որոնք մատնանշում են օրգանիզմում վիտամինների բացակայության մասին
LIFEՇատերը հակված են մտածել, որ չոր մաշկը, փխրուն եղունգները, սառը ձեռքերը կապված են ժառանգականության, նյարդերի, միջավայրի հետ: Իհարկե այս գործոնները կարևոր են, բայց երբեմն այս ախտանշանները փաստում են վիտամինների բացակայության մասին:
1. Սառը ձեռքեր
Ուղիղ կապ կա յոդի անբավարարության և անընդհատ սառը ձեռքերի միջև: Յոդի բնականոն գործածությունն անհրաժեշտ է վահանաձև գեղձի համար, որի բացակայությունը խոչընդոտում է նորմալ արյան մատակարարմանը դեպի ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ: Յոդի քանակն ավելացնելու համար անհրաժեշտ է օգտագործել բավարար քանակությամբ ձուկ ու ծովամթերք, արքայանարինջ, հնդկացորեն:
2. Չոր մաշկ
Երբ մարդ չի տառապում կոնկրետ մաշկի հիվանդություններով և օգտագործում է մաշկը փափկեցնող կրեմներ, չպետք է նրա մաշկը լինի չոր և շերտավոր: Նման պարագայում այն կփաստի վիտամի А-ի բացակայությունը: Վերականգնելու համար հարկավոր է ուտել ավելի շատ կարմիր միս, կարագ, գազար և ձկան յուղ:
3. Փխրուն և կոտրվող եղունգներ
Փխրուն և կոտրվող եղունգները փաստում են օրգանիզմում մագնեզիումի պակասի մասին: Այս վիտամինի բացակայությունը կարող է հանգեցնել նաև արյան ճնշման բարձրացմանը, մկանայի ցավերին, ընդհանուր թուլության: Մագնեզիում կարող եք ձեռք բերել կանաչ բանջարեղենի, ձկան, չորացրած մրգերի, հացահատիկիների միջոցով:
4. Եղունգների շերտավորում
Եղունգների վրա սպիտակ շերտերը մատնանշում են ցինկի պակասը: Այն վերականգնելու համար կարելի է օգտագործել ծովամթերք, ընկույզ, սպանախ, բանջարեղեն, սունկ:
5. Հերպես
Հաճախ յուղոտ մաշկի վրա ի հայտ եկող հերպեսը կարող է լինել վիտամին B2-ի բացակայության արդյունք: Այս դեպքում սննդի մեջ պետք է ավելացնել սպանախ, մածուն, ճակընդեղ, հնդկահավի միս:
6. Վաղաժամ սպիտակ մազեր
Սպիտակեցումը բնական կենսաբանական գործընթաց է, որը տեղի է ունենում տարիքի հետ: Սակայն երբ տարիքից շուտ է սպիտակում մազերը՝ վիտամին B12 -ի պակասից է: Այն հնարավոր է դադարեցնել՝ սննդակարգում ավելացնելով սաղմոն, հավի միս, մածուն և թեփ:
7.լեզվի կարմրություն
Ֆոլաթթվի բացակաությունը կարող է առաջացնել լեզվի կարմրություն, ցավ, այտուց: Այդ ամենից խուսափելու համար կերեք ոսպ, սիսեռ, բրոկոլի և ծնեբեկ:
8. Լեզվի ճաքեր
Լեզվի վրա առաջացած ճաքերը լինում են շատ ցավոտ,որն առաջանում է վիտամին В3-ի պակասից: Խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել ձուկ, կանաչ ոլոռ, ավոկադո:
Արհեստական վիտամիններ օգտագործելու դեպքում, ռեակցիայից խուսափելու համար հարկավոր է խորհդրակցել բժշկի հետ:



