Գյումրիի անօթևան 13 ընտանիքներից 2-ին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բնակարան է նվիրել
SOCIETYԳյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու՝ երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բնակարան է նվիրել՝ 2-3 սենյականոց 2 բնակարան։ Բնակարանները մասնակի կահավորված են։ Այս մասին facebook-ի իր էջում տեղեկացրել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարանով ապահովելու դժվար, բայց իրագործելի նպատակի շուրջ համախմբվել են շատերը։ «SOS Գյումրի» թիմի և մասնավորապես Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ՝ այս նպատակով սկսվել է նաև բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր: Օրեր առաջ էլ Տիգրան Համասյանը համերգով հանդես եկավ Գյումրիի տնակային թաղամասերից մեկում։ Ընդհանուր առմամբ արդեն հավաքվել է 60 000 ԱՄՆ դոլար:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



