Գյումրիի անօթևան 13 ընտանիքներից 2-ին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բնակարան է նվիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու՝ երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բնակարան է նվիրել՝ 2-3 սենյականոց 2 բնակարան։ Բնակարանները մասնակի կահավորված են։ Այս մասին facebook-ի իր էջում տեղեկացրել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարանով ապահովելու դժվար, բայց իրագործելի նպատակի շուրջ համախմբվել են շատերը։ «SOS Գյումրի» թիմի և մասնավորապես Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ՝ այս նպատակով սկսվել է նաև բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր: Օրեր առաջ էլ Տիգրան Համասյանը համերգով հանդես եկավ Գյումրիի տնակային թաղամասերից մեկում։ Ընդհանուր առմամբ արդեն հավաքվել է 60 000 ԱՄՆ դոլար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



