ՌԴ և Վրաստանի առողջապահության նախարարները տպավորվել են «Իզմիրլյան» ԲԿ-ում մատուցվող ծառայություններով
SOCIETYՌուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ընթանում էին «Հանրային առողջապահության մարտահրավերները» համաժողովի երկրորդ օրվա աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարները ծանոթացել են բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Հյուրերը եղել եբ վիրահատարաններում, վերակենդանացման և այլ բաժանմունքներում:
Համաժողովի մասնակիցները տպավորվել են բժշկական հաստատությունում մատուցվող ծառայություններով և սարքավորումների հնարավորություններով:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



