ՌԴ և Վրաստանի առողջապահության նախարարները տպավորվել են «Իզմիրլյան» ԲԿ-ում մատուցվող ծառայություններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ընթանում էին «Հանրային առողջապահության մարտահրավերները» համաժողովի երկրորդ օրվա աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարները ծանոթացել են բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Հյուրերը եղել եբ վիրահատարաններում, վերակենդանացման և այլ բաժանմունքներում:
Համաժողովի մասնակիցները տպավորվել են բժշկական հաստատությունում մատուցվող ծառայություններով և սարքավորումների հնարավորություններով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



