Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխն ավելի քան 5 կմ բարձրությամբ մոխիր Է արտանետել
SOCIETYԳվատեմալայում Ֆուեգո հրաբուխը ծովի մակերեւույթից ավելի քան 5,2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել: Այս մասին, հայտնել Է Հրաբխագիտության, սեյսմոլոգիայի, հիդրոլոգիայի եւ օդերեւութաբանության ազգային ինստիտուտը:
Երկրի մայրաքաղաքից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրաբխի ակտիվության բռնկումն ուղեկցվում Է խառնարանում հուժկու պայթյուններով, հրաբեկորային հոսքերի եւ լավայի արտանետումներով: Ներկայում շուրջ 20 կիլոմետր երկարությամբ՝ մոխրի ամպը տեղաշարժվում Է դեպի արեւմուտք:
Մասնագետները չեն բացառում, որ արդեն առաջիկա ժամերին հրաբխի ժայթքումը կարող Է սաստկանալ: Ընթացիկ տարվա հունվարին դրա ժայթքման պատճառով երկրի մայրաքաղաքի Աուրորա միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Էր աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



