Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխն ավելի քան 5 կմ բարձրությամբ մոխիր Է արտանետել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳվատեմալայում Ֆուեգո հրաբուխը ծովի մակերեւույթից ավելի քան 5,2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել: Այս մասին, հայտնել Է Հրաբխագիտության, սեյսմոլոգիայի, հիդրոլոգիայի եւ օդերեւութաբանության ազգային ինստիտուտը:
Երկրի մայրաքաղաքից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրաբխի ակտիվության բռնկումն ուղեկցվում Է խառնարանում հուժկու պայթյուններով, հրաբեկորային հոսքերի եւ լավայի արտանետումներով: Ներկայում շուրջ 20 կիլոմետր երկարությամբ՝ մոխրի ամպը տեղաշարժվում Է դեպի արեւմուտք:
Մասնագետները չեն բացառում, որ արդեն առաջիկա ժամերին հրաբխի ժայթքումը կարող Է սաստկանալ: Ընթացիկ տարվա հունվարին դրա ժայթքման պատճառով երկրի մայրաքաղաքի Աուրորա միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Էր աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



