Թեդ Քրուզը հանրապետականներին հորդորել Է միավորվել Թրամփի դեմ
SOCIETYՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թեդ Քրուզը փրայմերիզներում տանուլ տված կուսակիցներին հորդորել Է դուրս գալ ընտրարշավից եւ մյուս թեկնածուների հետ միավորվել միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ:
«Ովքեր չեն շահել գոնե մեկ նահանգում, խնդրում եմ ձեզ, միավորվեք մեզ հետ: Դա Թրամփին հաղթելու միակ միջոցն Է»,- հայտարարել Է նա Տեխասում արտասանած ճառի ժամանակ:
Քրուզը նաեւ դիմել Է Թրամփի օգտին քվեարկողներին: «Ես հասկանում եմ, որ դուք դժգոհ եք Վաշինգտոնից: Դոնալդ Թրամփը եղել Է վաշինգտոնյան կոռումպացված համակարգի բաղկացուցիչ մասը 40 տարվա ընթացքում»,- մեջբերում Է The Wall Street Journal -ը տեխասցի սենատորի խոսքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



