Թեդ Քրուզը հանրապետականներին հորդորել Է միավորվել Թրամփի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թեդ Քրուզը փրայմերիզներում տանուլ տված կուսակիցներին հորդորել Է դուրս գալ ընտրարշավից եւ մյուս թեկնածուների հետ միավորվել միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ:
«Ովքեր չեն շահել գոնե մեկ նահանգում, խնդրում եմ ձեզ, միավորվեք մեզ հետ: Դա Թրամփին հաղթելու միակ միջոցն Է»,- հայտարարել Է նա Տեխասում արտասանած ճառի ժամանակ:
Քրուզը նաեւ դիմել Է Թրամփի օգտին քվեարկողներին: «Ես հասկանում եմ, որ դուք դժգոհ եք Վաշինգտոնից: Դոնալդ Թրամփը եղել Է վաշինգտոնյան կոռումպացված համակարգի բաղկացուցիչ մասը 40 տարվա ընթացքում»,- մեջբերում Է The Wall Street Journal -ը տեխասցի սենատորի խոսքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



