Աջափնյակն ու Շուշին խորացնում են համագործակցությունը
SOCIETYԵրևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ, հանդիպել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանին և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2016թ. նախատեսվող ծրագրերը, փոխայցերի ժամանակացույցը:
Աջափնյակ վարչական շրջանից ժամանած հյուրերն այցելել են Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, թիվ 2 մանկապարտեզ: Կրթամշակութային հաստատություններին նրանք հանձնել են անհրաժեշտ պարագաներ և նվերներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



