Աջափնյակն ու Շուշին խորացնում են համագործակցությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ, հանդիպել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանին և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2016թ. նախատեսվող ծրագրերը, փոխայցերի ժամանակացույցը:
Աջափնյակ վարչական շրջանից ժամանած հյուրերն այցելել են Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, թիվ 2 մանկապարտեզ: Կրթամշակութային հաստատություններին նրանք հանձնել են անհրաժեշտ պարագաներ և նվերներ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



