Օբամեյանգը բաց է թողել «Բորուսիայի» մարզումը
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Հոֆենհայմի» դեմ փետրվարի 28-ին կայանալիք խաղից առաջ բաց է թողել թիմի մարզումը: Այդ մասին հայտնել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Օբամեյանգը վարակվել է: Այժմ նա ավելի լավ է զգում, սակայն բաց է թողել թիմի մարզումը, որպեսզի չվարակի թիմակիցներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Գերմանիայի ընթացիկ առաջնության 21 խաղում Օբամեյանգը խփել է 21 գոլ եւ 2 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



