Օբամեյանգը բաց է թողել «Բորուսիայի» մարզումը
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Հոֆենհայմի» դեմ փետրվարի 28-ին կայանալիք խաղից առաջ բաց է թողել թիմի մարզումը: Այդ մասին հայտնել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Օբամեյանգը վարակվել է: Այժմ նա ավելի լավ է զգում, սակայն բաց է թողել թիմի մարզումը, որպեսզի չվարակի թիմակիցներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Գերմանիայի ընթացիկ առաջնության 21 խաղում Օբամեյանգը խփել է 21 գոլ եւ 2 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



