Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Սումգայիթի ողբերգությունը պետականորեն կազմակերպված ցեղասպանական արարք էր. Աշոտ Մելքոնյան

SOCIETY

Սումգայիթյան ոճրագործությունից տարիներ են անցել, սակայն համաշխարհային հանրությունը մինչև վերջ ճշմարտությանը հավատակից չի դարձել, ուստի անհրաժեշտություն կա շարունակելու քարոզչական դաշտում հայկական կողմի պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Սումգայիթյան օրագիր» գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսի ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

«Այսօր էլ կան ուժեր, որոնք տուրք են տալիս Խոջալուի դեպքերի վերաբերյալ Բաքվի  զեղծարարությանը և փոխարենը մոռացության մատնում ադրբեջանցիների ու ոչ վաղ անցյալում նրանց նախնիների՝ կովկասյան թաթարների կողմից հայերի դեմ կազմակերպված ջարդերն ու հայատյաց քաղաքականությունը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը: Ըստ պատմաբանի՝ ցավալի է, որ աշխարհում հաճախ են մոռանում 1905 թ. Բաքվում հայերի դեմ թաթարների ջարդերն ու ավերածությունները, 1920 թ. մարտին Շուշիի հայկական թաղամասի ավիրումն ու տեղի հայերի ջարդը, 1918 թ. սեպտեմբերին Բաքվում 30 հազար հայեր ի կոտորածը:

Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ Սումգայիթի ողբերգությունը պետականորեն կազմակերպված ցեղասպանական արարք էր:«Սումգայիթյան ջարդը նոր եղեռնագործություն էր, այն լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայով սահմանված հատկանիշներին, քանի որ հայերի դեմ ջարդերը, անկախ զոհերի քանակից, կատարվել են ազգային պատկանելիության հիման վրա»,- նշեց նա:

Պատմաբանը, զուգահեռներ անցկացնելով 1988 թ. Սումգայիթի ջարդի և 1905 թ. փետրվարին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Բաքվի հայերի ջարդերի միջև, նշեց, որ երկու դեպքում էլ առկա էր սադրանքների նույն ձեռագիրը: Ինչպես և 1905 թվականի փետրվարին, ադրբեջանական իշխանությունները 1988 թ. փետրվարին ևս նախապես կազմակերպել էին ամեն ինչ, նախապատրաստել ջարդարարներին ու նրանց հրահրմամբ էլ վերջիններս սկսեցին կոտորել հայերին:

Գրքի հեղինակ Բակուր Կարապետյանն իր խոսքում ևս ընդգծեց, որ ողբերգությունը կազմակերպված էր նաև Կրեմլի կողմից. Միխայիլ Գորբաչյովը տեղյակ էր կազմակերպվող ջարդի մասին և դիտմամբ քայլեր չձեռնարկեց կանխելու այն: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը նշեց, որ Սումգայիթի ջարդը կազմակերպված էր, որպեսզի խուճապ առաջացնի Արցախի հայերի շրջանում և կասեցնի նրանց պայքարը:

Խոսելով Սումգայիթի ոճրի վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքի մասին՝ Աշոտ Մելքոնյանը նշեց. «Ինչպես այժմ, այն ժամանակ ևս Ադրբեջանը ստորաբար հենց իրենց՝ հայերին անվանեց որպես ջարդի կազմակերպիչներ: Ադրբեջանական հասարակության մեջ իսպառ բացակայում է մեղքի զգացումը»: Որպես դրա վառ վկայություն՝ պատմաբանը մի փաստ հիշեց. երբ Սումգայիթի ողբերգությունից հետո հայ ուսանողները արձագանք պահանջող նամակ ուղարկեցին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային անդամներին, ի պատասխան՝ Մամեդով ազգանունով մի պատմաբան ոչ միայն չընդունեց կատարվածում ադրբեջանցիների մեղքը, այլև ագրեսիվ կերպով դարձյալ հայերին մեղադրեց կազմակերպման համար:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine