Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սումգայիթի ողբերգությունը պետականորեն կազմակերպված ցեղասպանական արարք էր. Աշոտ Մելքոնյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթյան ոճրագործությունից տարիներ են անցել, սակայն համաշխարհային հանրությունը մինչև վերջ ճշմարտությանը հավատակից չի դարձել, ուստի անհրաժեշտություն կա շարունակելու քարոզչական դաշտում հայկական կողմի պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Սումգայիթյան օրագիր» գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսի ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

«Այսօր էլ կան ուժեր, որոնք տուրք են տալիս Խոջալուի դեպքերի վերաբերյալ Բաքվի  զեղծարարությանը և փոխարենը մոռացության մատնում ադրբեջանցիների ու ոչ վաղ անցյալում նրանց նախնիների՝ կովկասյան թաթարների կողմից հայերի դեմ կազմակերպված ջարդերն ու հայատյաց քաղաքականությունը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը: Ըստ պատմաբանի՝ ցավալի է, որ աշխարհում հաճախ են մոռանում 1905 թ. Բաքվում հայերի դեմ թաթարների ջարդերն ու ավերածությունները, 1920 թ. մարտին Շուշիի հայկական թաղամասի ավիրումն ու տեղի հայերի ջարդը, 1918 թ. սեպտեմբերին Բաքվում 30 հազար հայեր ի կոտորածը:

Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ Սումգայիթի ողբերգությունը պետականորեն կազմակերպված ցեղասպանական արարք էր:«Սումգայիթյան ջարդը նոր եղեռնագործություն էր, այն լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայով սահմանված հատկանիշներին, քանի որ հայերի դեմ ջարդերը, անկախ զոհերի քանակից, կատարվել են ազգային պատկանելիության հիման վրա»,- նշեց նա:

Պատմաբանը, զուգահեռներ անցկացնելով 1988 թ. Սումգայիթի ջարդի և 1905 թ. փետրվարին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Բաքվի հայերի ջարդերի միջև, նշեց, որ երկու դեպքում էլ առկա էր սադրանքների նույն ձեռագիրը: Ինչպես և 1905 թվականի փետրվարին, ադրբեջանական իշխանությունները 1988 թ. փետրվարին ևս նախապես կազմակերպել էին ամեն ինչ, նախապատրաստել ջարդարարներին ու նրանց հրահրմամբ էլ վերջիններս սկսեցին կոտորել հայերին:

Գրքի հեղինակ Բակուր Կարապետյանն իր խոսքում ևս ընդգծեց, որ ողբերգությունը կազմակերպված էր նաև Կրեմլի կողմից. Միխայիլ Գորբաչյովը տեղյակ էր կազմակերպվող ջարդի մասին և դիտմամբ քայլեր չձեռնարկեց կանխելու այն: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը նշեց, որ Սումգայիթի ջարդը կազմակերպված էր, որպեսզի խուճապ առաջացնի Արցախի հայերի շրջանում և կասեցնի նրանց պայքարը:

Խոսելով Սումգայիթի ոճրի վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքի մասին՝ Աշոտ Մելքոնյանը նշեց. «Ինչպես այժմ, այն ժամանակ ևս Ադրբեջանը ստորաբար հենց իրենց՝ հայերին անվանեց որպես ջարդի կազմակերպիչներ: Ադրբեջանական հասարակության մեջ իսպառ բացակայում է մեղքի զգացումը»: Որպես դրա վառ վկայություն՝ պատմաբանը մի փաստ հիշեց. երբ Սումգայիթի ողբերգությունից հետո հայ ուսանողները արձագանք պահանջող նամակ ուղարկեցին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային անդամներին, ի պատասխան՝ Մամեդով ազգանունով մի պատմաբան ոչ միայն չընդունեց կատարվածում ադրբեջանցիների մեղքը, այլև ագրեսիվ կերպով դարձյալ հայերին մեղադրեց կազմակերպման համար:

 

Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էրԲոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համարՄթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվելԵրբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք Չալաբյան35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթներըԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանՈր հասցեներում ջուր չի լինի Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառըԻրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Ինչպե՞ս է թմրшնյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում․ մանրամասներ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմեն Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել. տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԹրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա Տոնոյան