Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը նամակ հանձնեց Սերժ Սարգսյանին

SOCIETY

Հուլիսի 15-ին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պայքարող խմբերից «Ոտքի՛ Հայաստանն է» քաղաքացիական նախաձեռնությունը Գրողների միությունից երթով շարժվեց դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ նամակ հանձնեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին,- հայտնում է Past.am-ը:

Դավիթ Սանասարյանը ընթերցեց նամակի տեքստը.

Պարոն Սերժ Սարգսյան Մենք այն քաղաքացիներն ենք, ովքեր հունիսի 22-ին և 23-ին դեմ են եղել Ձեզ հետ երկխոսությանը և հունիսի 28-ին չեն հեռացել Բաղրամյան պողոտայից, երբ ոստիկանությունը սպառնում էր կրկին կիրառել հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ։ Ձեր ելույթը հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր դիրքորոշումը՝ մերժել Ձեզ հետ երկխոսությունը, եղել է ճիշտ, ու այն հանդիսացավ պատճառ, որ մենք չհեռանանք Բաղրամյան պողոտայից։ Ձեր իսկ խոսքերից պարզ դարձավ, որ էներգետիկ համակարգում կուտակված խնդիրների վերաբերյալ տեղյակ Էք եղել նախապես։

«ՀԷՑ» ՓԲԸ կողմից հրապարակված տարեկան հաշվետվություններից երևում է, որ սկսած 2012թ.-ից այդ ընկերությունը 2011թ.-ի համեմատ առնվազն 3 անգամ ավելացրել է իր ընթացիկ ծախսերը, եւ արդեն 3 տարի իր ֆինանսական հաշվետվություններում խոշոր վնասներ է ցույց տալիս։ Դուք իրավացի եք, այդ հարցը առնչվում է շահութահարկի վճարման խնդրի հետ, եւ դեռեւս 2013թ.-ին պետությունը պարտավոր է եղել դրան արձագանքել։ Ընդ որում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի, արդեն այդ պահին առկա Էին քրեական գործ հարուցելու հիմքեր՝ հարկերից չարամտորեն խուսափելու կասկածանքով։ «Էռնստ ընդ Յանգ» միջազգային աուդիտորական ընկերությունը 2014թ․ փետրվարին եզրակացրեց, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը գտնվում է սնանկության եզրին։

Ձեր ելույթում հաստատեցիք, որ կառավարությունը տեղյակ է եղել այդ մասին եւ աշխատանք է տարել ընկերության սեփականատիրոջը փոխելու ուղղությամբ։ Այնինչ, այդ ժամանակ արդեն առկա էին բոլոր պայմանները՝ օրենքով սահմանված կարգով ընկերությունը ճանաչել սնանկ, նշանակել արտաքին կառավարում եւ մշակել ընկերության ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընդ որում, այդ պահին ի հայտ եկան նաև ՀՀ ՔՕ 193-րդ հոդվածի համաձայն՝ կանխամտածված սնանկության կասկածանքով քրեական գործ հարուցելու հիմքեր: Օրենքով սահմանված գործառույթների փոխարեն պետությունը որոշեց սնանկ ընկերության պահպանման բեռը դնել հանրության ուսերին՝ սակագների բարձրացման միջոցով։

Մենք բոլորս տեսանք, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը 2015 թ. ներկայացրեց սակագնի բարձրացման ի սկզբանե կեղծ հայտ, որի ամբողջապես բավարարման դեպքում սպառողներին կպատճառվեին խոշոր վնասներ։ Համաձայն ՀՀ ՔՕ 212-րդ հոդվածի՝ սպառողներին խաբելու փորձը նույնպես հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, բայց պետությունը կրկին անգործություն ցուցաբերեց: Այդ ամենի փոխարեն հունիսի 23-ի առավոտյան պետությունը հարուցեց քրեական գործ այն խաղաղ ցուցարարների դեմ, ովքեր պահանջում էին երկրում հաստատել կարգ ու կանոն։ Եթե իսկապես ազնիվ ցանկություն ունեիք մեզ հետ խոսելու, ապա դա կարող էիք անել հունիսի 19-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, կամ այն ժամանակ, երբ մեզ ապօրինի բերման ենթարկեցին ոստիկանություն՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այդ պահին մենք բոլորս ձեր պատանդներն էինք, եւ ոչինչ չէր խանգարում ուժի միջոցով մեզ բերման ենթարկել նաև Բաղրամյան 26՝ Ձեր առաջարկը լսելու համար։

Ինչ վերաբերում է խնդիրը կարգավորելու Ձեր արած առաջարկին, ապա մենք ափսոսում ենք, որ չլուսաբանվեց այդ առաջարկի վերաբերյալ «հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուների» արձագանքը։ Հետաքրքիր կլիներ տեսնել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր համաձայնեցին կրճատել ՀՀ պետական բյուջեում երկրի պաշտանության համար սահմանված ծախսերը եւ ուղղել այդ գումարը սնանկության եզրին գտնվող մասնավոր ընկերությանը։ Ովքե՞ր են այն մարդիկ, որ պատրաստ են կրճատել հայկական բանակին հասնող միջոցները՝ Բիբինի «Լեքսուսները» ֆինանսավորելու համար։

Ինչ վերաբերվում է Ձեր առաջարկի մյուս կետին՝ պատվիրել մասնավոր խորհդատվական ընկերութան այն գործառույթը, որը օրենքով տրված է Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին, ապա ամբողջ հանրությունը իսկույն հասկացավ, որ այդ ձեւական քայլ է չի ստեղծում ոչ մի իրավական հետեւանք սպառողների եւ «ՀԷՑ» ՓԲԸ-ի համար։ Այս ամենի հետ մեկտեղ Ձեր ելույթում կար մի միտք, որը անվիճելի է․ «դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի»։ Խնդիրն այն է, որ անձամբ Դուք եւ Ձեր ղեկավարած կուսակցությունն էք հանդիսանում այսօր այդ ուղին արգելափակող գլխավոր պատնեշը։ Մեր երկրում ոչ թե էներգետիկ համակարգն է «ախտահարված հիվանդությամբ», այլ Ձեր կուսակցությունը, որը մի կողմից այսօր իր ձեռքում պահում է ամբողջ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունը, մյուս կողմից՝ հովանավորում է հանցագործների անպատժելիությունը եւ օգտագործում պետության ուժը ազնիվ քաղաքացիների դեմ։

Մենք զիջեցինք ոստիկանության ճնշմանը հուլիսի 6-ին միայն այն պատճառով, որ հիմա առաջնային խնդիր ենք համարում մաքրել մեր շարքերը հատուկ ծառայությունների կողմից ներդրված մարդկանցից։ Բաղրամյան պողոտայում նստացույցը բոլորի համար բաց հարթակ էր, և մենք տեսանք, թե ինչպես բազմաթիվ փորձեր արվեցին տարածել ձեր ազդեցությունը ցուցարարների վրա։ Մենք շարունակելու ենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև որ ՀԾԿ հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Հակառակ դեպքում, եթե ՀԿԾ հանձնաժողովը մինչև օգոստոսի մեկը չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր՝ էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ։ Մենք անելու ենք դա երեք փուլով․

Առաջին փուլում բաժանելու ենք բոլոր քաղաքացիներին թռուցիկներ։ Հայաստանում ապրում է մոտ 600.000 ընտանիք, որոնք բնակվում են 40-ից ավել քաղաքներում եւ մոտ 800 գյուղական համայնքերում։ Մենք հասցնելու ենք մեր թռուցիկները առձեռն յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ թռուցիկներով բացատրելու ենք բոլորին, որ իրավաչափ է եւ հիմնավորված մեր պահանջը՝ չեղյալ ճանաչել սակագների բարձրացման որոշումը եւ սուտ են մնացած բոլոր փաստարկները, որ հնչում են դրա եւ մեր շարժման դեմ։ Մենք բացատրելու ենք մարդկանց խաղաղ քաղաքացիական անհնազանդության պայքարի ձեւերը եւ հորդորելու ենք իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ողջ տարածքում։

Երկրորդ փուլում մենք հինգ օրով արգելափակելու ենք Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։ Այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, որ ոստիկանությունը անզոր է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների խաղաղ հավաքների դեմ։

Երրորդ փուլում մենք կրկին կբաժանենք թռուցիկներ և կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերը այնքան ժամանակ, մինչեւ որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։ Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին։

Լևոն Փանոսյան

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank