Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը նամակ հանձնեց Սերժ Սարգսյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 15-ին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պայքարող խմբերից «Ոտքի՛ Հայաստանն է» քաղաքացիական նախաձեռնությունը Գրողների միությունից երթով շարժվեց դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ նամակ հանձնեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին,- հայտնում է Past.am-ը:

Դավիթ Սանասարյանը ընթերցեց նամակի տեքստը.

Պարոն Սերժ Սարգսյան Մենք այն քաղաքացիներն ենք, ովքեր հունիսի 22-ին և 23-ին դեմ են եղել Ձեզ հետ երկխոսությանը և հունիսի 28-ին չեն հեռացել Բաղրամյան պողոտայից, երբ ոստիկանությունը սպառնում էր կրկին կիրառել հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ։ Ձեր ելույթը հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր դիրքորոշումը՝ մերժել Ձեզ հետ երկխոսությունը, եղել է ճիշտ, ու այն հանդիսացավ պատճառ, որ մենք չհեռանանք Բաղրամյան պողոտայից։ Ձեր իսկ խոսքերից պարզ դարձավ, որ էներգետիկ համակարգում կուտակված խնդիրների վերաբերյալ տեղյակ Էք եղել նախապես։

«ՀԷՑ» ՓԲԸ կողմից հրապարակված տարեկան հաշվետվություններից երևում է, որ սկսած 2012թ.-ից այդ ընկերությունը 2011թ.-ի համեմատ առնվազն 3 անգամ ավելացրել է իր ընթացիկ ծախսերը, եւ արդեն 3 տարի իր ֆինանսական հաշվետվություններում խոշոր վնասներ է ցույց տալիս։ Դուք իրավացի եք, այդ հարցը առնչվում է շահութահարկի վճարման խնդրի հետ, եւ դեռեւս 2013թ.-ին պետությունը պարտավոր է եղել դրան արձագանքել։ Ընդ որում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի, արդեն այդ պահին առկա Էին քրեական գործ հարուցելու հիմքեր՝ հարկերից չարամտորեն խուսափելու կասկածանքով։ «Էռնստ ընդ Յանգ» միջազգային աուդիտորական ընկերությունը 2014թ․ փետրվարին եզրակացրեց, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը գտնվում է սնանկության եզրին։

Ձեր ելույթում հաստատեցիք, որ կառավարությունը տեղյակ է եղել այդ մասին եւ աշխատանք է տարել ընկերության սեփականատիրոջը փոխելու ուղղությամբ։ Այնինչ, այդ ժամանակ արդեն առկա էին բոլոր պայմանները՝ օրենքով սահմանված կարգով ընկերությունը ճանաչել սնանկ, նշանակել արտաքին կառավարում եւ մշակել ընկերության ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընդ որում, այդ պահին ի հայտ եկան նաև ՀՀ ՔՕ 193-րդ հոդվածի համաձայն՝ կանխամտածված սնանկության կասկածանքով քրեական գործ հարուցելու հիմքեր: Օրենքով սահմանված գործառույթների փոխարեն պետությունը որոշեց սնանկ ընկերության պահպանման բեռը դնել հանրության ուսերին՝ սակագների բարձրացման միջոցով։

Մենք բոլորս տեսանք, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը 2015 թ. ներկայացրեց սակագնի բարձրացման ի սկզբանե կեղծ հայտ, որի ամբողջապես բավարարման դեպքում սպառողներին կպատճառվեին խոշոր վնասներ։ Համաձայն ՀՀ ՔՕ 212-րդ հոդվածի՝ սպառողներին խաբելու փորձը նույնպես հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, բայց պետությունը կրկին անգործություն ցուցաբերեց: Այդ ամենի փոխարեն հունիսի 23-ի առավոտյան պետությունը հարուցեց քրեական գործ այն խաղաղ ցուցարարների դեմ, ովքեր պահանջում էին երկրում հաստատել կարգ ու կանոն։ Եթե իսկապես ազնիվ ցանկություն ունեիք մեզ հետ խոսելու, ապա դա կարող էիք անել հունիսի 19-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, կամ այն ժամանակ, երբ մեզ ապօրինի բերման ենթարկեցին ոստիկանություն՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այդ պահին մենք բոլորս ձեր պատանդներն էինք, եւ ոչինչ չէր խանգարում ուժի միջոցով մեզ բերման ենթարկել նաև Բաղրամյան 26՝ Ձեր առաջարկը լսելու համար։

Ինչ վերաբերում է խնդիրը կարգավորելու Ձեր արած առաջարկին, ապա մենք ափսոսում ենք, որ չլուսաբանվեց այդ առաջարկի վերաբերյալ «հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուների» արձագանքը։ Հետաքրքիր կլիներ տեսնել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր համաձայնեցին կրճատել ՀՀ պետական բյուջեում երկրի պաշտանության համար սահմանված ծախսերը եւ ուղղել այդ գումարը սնանկության եզրին գտնվող մասնավոր ընկերությանը։ Ովքե՞ր են այն մարդիկ, որ պատրաստ են կրճատել հայկական բանակին հասնող միջոցները՝ Բիբինի «Լեքսուսները» ֆինանսավորելու համար։

Ինչ վերաբերվում է Ձեր առաջարկի մյուս կետին՝ պատվիրել մասնավոր խորհդատվական ընկերութան այն գործառույթը, որը օրենքով տրված է Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին, ապա ամբողջ հանրությունը իսկույն հասկացավ, որ այդ ձեւական քայլ է չի ստեղծում ոչ մի իրավական հետեւանք սպառողների եւ «ՀԷՑ» ՓԲԸ-ի համար։ Այս ամենի հետ մեկտեղ Ձեր ելույթում կար մի միտք, որը անվիճելի է․ «դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի»։ Խնդիրն այն է, որ անձամբ Դուք եւ Ձեր ղեկավարած կուսակցությունն էք հանդիսանում այսօր այդ ուղին արգելափակող գլխավոր պատնեշը։ Մեր երկրում ոչ թե էներգետիկ համակարգն է «ախտահարված հիվանդությամբ», այլ Ձեր կուսակցությունը, որը մի կողմից այսօր իր ձեռքում պահում է ամբողջ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունը, մյուս կողմից՝ հովանավորում է հանցագործների անպատժելիությունը եւ օգտագործում պետության ուժը ազնիվ քաղաքացիների դեմ։

Մենք զիջեցինք ոստիկանության ճնշմանը հուլիսի 6-ին միայն այն պատճառով, որ հիմա առաջնային խնդիր ենք համարում մաքրել մեր շարքերը հատուկ ծառայությունների կողմից ներդրված մարդկանցից։ Բաղրամյան պողոտայում նստացույցը բոլորի համար բաց հարթակ էր, և մենք տեսանք, թե ինչպես բազմաթիվ փորձեր արվեցին տարածել ձեր ազդեցությունը ցուցարարների վրա։ Մենք շարունակելու ենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև որ ՀԾԿ հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Հակառակ դեպքում, եթե ՀԿԾ հանձնաժողովը մինչև օգոստոսի մեկը չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր՝ էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ։ Մենք անելու ենք դա երեք փուլով․

Առաջին փուլում բաժանելու ենք բոլոր քաղաքացիներին թռուցիկներ։ Հայաստանում ապրում է մոտ 600.000 ընտանիք, որոնք բնակվում են 40-ից ավել քաղաքներում եւ մոտ 800 գյուղական համայնքերում։ Մենք հասցնելու ենք մեր թռուցիկները առձեռն յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ թռուցիկներով բացատրելու ենք բոլորին, որ իրավաչափ է եւ հիմնավորված մեր պահանջը՝ չեղյալ ճանաչել սակագների բարձրացման որոշումը եւ սուտ են մնացած բոլոր փաստարկները, որ հնչում են դրա եւ մեր շարժման դեմ։ Մենք բացատրելու ենք մարդկանց խաղաղ քաղաքացիական անհնազանդության պայքարի ձեւերը եւ հորդորելու ենք իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ողջ տարածքում։

Երկրորդ փուլում մենք հինգ օրով արգելափակելու ենք Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։ Այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, որ ոստիկանությունը անզոր է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների խաղաղ հավաքների դեմ։

Երրորդ փուլում մենք կրկին կբաժանենք թռուցիկներ և կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերը այնքան ժամանակ, մինչեւ որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։ Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին։

Լևոն Փանոսյան

Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին