Համեղ բաղադրատոմս. տորթ «Անտառի խրճիթ»
LIFEԲաղադրիչներ
կարագ – 200գր
ալյուր – 330գր
վանիլին – 2գր
աղ – մեկ պտղունց
թթվասեր – 700գր
բալ – 600գր(առանց կորիզ)
շաքարավազ – 200գր
փխրեցուցիչ – 1թ/գդ
շոկոլադ սև – 1թ/գդ(քերած)
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինը, փխրեցուցիչը, սառեցրած կարագը ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք 200գր թթվասերը և հունցում փափուկ խմոր:

- Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30-40
րոպեով:
- Դնում ենք բալը քամիչի մեջ, որպեսզի քամվի(շատ կարևոր է, որ բալը լինի չոր, առանց հյութի):
Հանում ենք խմորը սառնարանից, բաժանում մի քանի գնդի, գրտնակով բացում ենք
յուրաքանչյուր գունդը և կտրատում երկար շերտերով:
- Ապա դնում ենք քամված բալը յուրաքանչյուր շերտի երկայնքով և ամրացնում խմորի
ծայրերը:
- Ձողիկները դնում ենք տապակի վրա միացնամ ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30
րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչի:

- Կրեմի համար հարում ենք 500գր թթվասերն ու շաքարավազը:

- Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա:
Առաջին շարքում դնում ենք 5 ձողիկ և վրան քսում պատրաստի կրեմը, ապա վրան
շարում ենք ևս 4 ձողիկ և կրկին պատում կրեմով ու այդպես շարունակ մինչև ձողիկները վերջանան:
- Ապա մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթը ու վրան շաղ տալիս քերած շոկոլադը: Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի և կարելի է մատուցել:

Ի դեպ, տորթ “Անտառի խրճիթ”-ում բալի փոխարեն կարելի է դնել ցանկացած այլ հատապտուղ կամ միրգ, իսկ վրան քերած շոկոլադի փոխարեն կարելի է շաղ տալ կոկոսի քերուկ:
1
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
2
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
3
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
4
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
5
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding



