Բաղադրատոմս. մսով չեբուրեկի
LIFEՇեֆ Խոհարար
Բաղադրիչները
- ջուր - 3 բաժակ
- ալյուր - 8 բաժակ
- աղ - 2թ/գդ
- շաքարավազ - 2թ/գդ
- բուսայուղ - 150մլ
- օղի - 1ճ/գդ
- միս տավարի (աղացած) - 0,5կգ
Պատրաստման եղանակ
- Ալյուրը անցկացնում ենք մաղով և լցնում խորը ամանի մեջ:
Ջրի մեջ լուծում ենք աղն ու շաքարավազը մինչև վերջիններիս լուծվելը: Լցնում ենք ալյուրի վրա: Ավելացնում ենք նաև բուսայուղը և օղին:
- Զգույշ խառնում ենք ստացված զանգվածը, խմոր հունցում: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և թողնում սենյակային ջերմաստիճանում 1 ժամ:

- Աղացած միսը խառնում ենք գդալով. այն պետք է ստացվի մածուցիկ, որի համար կարելի է մի փոքր ջուր ավելացնել:

- Խմորը գրտնակով բարակ բացում ենք մոտ 3մմ հաստությամբ, ապա ափսեի օգնությամբ կտրատում 15-20սմ տրամագծով շրջաններ:
Խմորի շրջանի մի ծայրի վրա դնում ենք մի քիչ մսային միջուկից, հավասարաչափ տարածում խմորի կեսի մակերեսով:
- Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով և լավ ամրացնում ծայրի հատվածները, որպեսզի մսի ջուրը եփվելու ընթացքում դուրս չգա:

- Թավայի մեջ լցնում ենք 1-2սմ բարձրությամբ բուսայուղ և տապակում կարկանդակները նրա մեջ: Կարկանդակները անհրաժեշտ է տապակել 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը, որից հետո փակել թավայի կափարիչը և թողնել մի քանի րոպե տապակվի այդ վիճակում:

Ի դեպ, չեբուրեկի պատրաստելիս անպայման հաշվի առեք, որ նրա խմորը պատրաստելիս ձու չի օգտագործվում, քանի որ այն խմորը դառձնում է պինդ և ձգվող:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



