Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Կապիտան Բաբկեն Ղարդյանը, ՊՆ-ից պատասխան չստանալով, դիմել է Սերժ Սարգսյանին

SOCIETY

Զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողությունների դրդման մեջ մեղադրվող, ութ տարվա ազատազրկման դատապարտված կապիտան Բաբկեն Ղարդյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին այն բանից հետո, երբ Սեյրան Օհանյանին դիմելուց հետո պատասխան չի ստացել: Ղարդյանը նամակով դիմել էր նաեւ Սեյրան Օհանյանին՝ մատնացույց անելով բանակում տիրող բարքերն ու անօրինկանությունները:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակը ներկայացնում նք ստորեւ. «Մեծարգո Պարոն Նախագահ, որպես իր գերագույն գլխավոր հրամանատարի Ձեզ է դիմում մի սպա, ով ինը տարի ծառայել է ՀՀ ԶՈւ-ի կազմում, որից յոթ տարին՝ ԼՂՀ սահմանամերձ գոտում: Լինելով ՌՈ աշխատակից՝ պայքարել եմ հովանավորչության և հանցագործության դեմ, ինչը շատ դեպքերում դուր չի եկել իմ ղեկավարությանը եւ զինվորական դատախազ Արսեն Սարդարյանին, ով, ըստ իր հայտարարության, հանդիսանում է Ձեր սանիկը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ վերջինս ՌՈ պետ Արամ Բաղդասարյանի հետ հորինեցին մի այնպիսի խայտառակ, շինծու, վարկաբեկիչ քրեական գործ իմ հանդեպ, որ ես հայտնվեցի կատարյալ մոլորության եւ շփոթության մեջ: Ինձ մեղադրեցին իբր զինվորների նկատմամբ ունեցել եմ բռնի սեռական գործողություններ, այն էլ՝ ես հանդիսացել եմ պասիվ կողմ, ինչը զարմանք է առաջացրել անգամ ամենափորձառու սեքսապաթոլոգների մոտ: Նախաքննության սկզբում իբրեւ տուժող հանդիսացող զինծառայողները միաձայն հայտարարում էին, որ բացի «օրալ» հարաբերություններից՝ իրենց կամքին հակառակ իմ հետ եղել է նաեւ «անալ» հարաբերություն: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը ամբողջովին հերքեց այս խայտառակությունը: Մեծարգո Պրն. Նախագահ, նախաքննության ընթացքում ենթարկվելով հոգեբանական ճնշումների, ահաբեկումների եւ շանտաժի՝ ես համաձայնվեցի արագացված դատավարական կարգին՝ նաեւ հիմք ընդունելով զինդատախազ Սարդարյանի խոստումը այն մասին, որ ինձ կտան պայմանական, եւ այս սեքսուալ միջադեպը ստվեր չի գցի բանակի հեղինակության վրա: Հակառակ դեպքում՝ քրեական գործի մեջ կներգրավվեն իմ եւ կնոջս հարազատների ու բարեկամների այն տղաները, ովքեր ծառայում են ԼՂՀ տարածքում: Դրանով էլ ավելի կխայտառակեն ինձ եւ իմ հարազատներին: Բացի այդ ցանկանում եմ նշել, որ մինչեւ ձերբակալվելս, ես օրեր շարունակ անօրիանական կերպով գտնվել եմ անազատության մեջ, որի համար գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, բայց դեռ արդյունք չկա: Պրն.Նախագահ, 10.02.2016թ. կայացավ իմ վերաքննիչ դատական նիստը, որի ժամանակ իմ պատիժը հինգ տարուց դարձավ ութ տարի:

Ես դիմել եմ դատարանին՝ պահանջելով բեկանել արագացված դատական նիստը եւ այն փոխարինել նորմալ, փաստական ապացույցների ուսումնասիրությամբ դատական նիստով, քանզի բոլոր այն ցուցմունքները, որոնք իբրեւ թե զինվորների կողմից են գրված՝ կազմված են թերի, անգրագետ մտքերով, նույնաբովանդակ: Նաեւ չեն կատարվել դատահոգեբանական, լաբորատոր և նեղ մասնագիտական պատշաճ փորձաքննություներ: Այս ամենին փոխարինել է զինվորական դատախազությունը, ինչպես նաեւ քրեական գործին է կցվել իմ՝ իրականությանը չհամապատասխանող ծառայողական բնութագիրը:

Ըստ որի՝ 2010թ.-ից ես հանդես եմ գալիս որպես շատ վատ զինծառայող: Սակայն այդ նույն ժամանակահատվածում ես երկու անգամ ստացել եմ զինվորական հերթական կոչումներ, երկու անգամ՝ պաշտոնի առաջխաղացում, ՊՆ Նախարարի կողմից արժանացել եմ թանկարժեք նվերների, ունեմ բազմաթիվ խրախուսանքներ, շնորհակալագրեր եւ շքանշաններ: Երբ 2012թ. ինձ ցանկանում էին տեղափոխել Երևան ՌՈ վարչություն, նույն այդ ղեկավարությունը՝ Ստեփանակերտի ՌՈ պետը, խնդրեց, որպեսզի ես ստանձնեմ Մատաղիսի ՌՈ հենակետի պետի պաշտոնը:

Այսքանից հետո նույն անձը տալիս է կեղծ բնութագիր՝ դատարանում միտումնավոր էլ ավելի բարդացնելով իմ իրավիճակը: Այսպիսով՝ հարգարժան Նախագահ, դիմում եմ Ձեզ, որպես իմ միակ հույսի խնդրանքով. կարգադրեք վերանայել այս քրեական գործը փաստական կողմերով՝ բեկանելով արագացված դատական ընթացակարգը, որը շուտով կուղարկվի իմ կողմից վճռաբեկ դատարան, եւ եթե փաստական կողմերով օբյեկտիվորեն կհիմանվորվի իմ մեղքը, ապա ես համաձայն եմ էլ ավելի խիստ պատժի: Հույս ունեմ, որ Դուք կաջակցեք Ձեր սպային եւ ինձ չեք դրդի ծայրահեղ քայլերի:

Հարգաներով՝ Բաբկեն Ղարդյան»:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future