Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կապիտան Բաբկեն Ղարդյանը, ՊՆ-ից պատասխան չստանալով, դիմել է Սերժ Սարգսյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողությունների դրդման մեջ մեղադրվող, ութ տարվա ազատազրկման դատապարտված կապիտան Բաբկեն Ղարդյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին այն բանից հետո, երբ Սեյրան Օհանյանին դիմելուց հետո պատասխան չի ստացել: Ղարդյանը նամակով դիմել էր նաեւ Սեյրան Օհանյանին՝ մատնացույց անելով բանակում տիրող բարքերն ու անօրինկանությունները:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակը ներկայացնում նք ստորեւ. «Մեծարգո Պարոն Նախագահ, որպես իր գերագույն գլխավոր հրամանատարի Ձեզ է դիմում մի սպա, ով ինը տարի ծառայել է ՀՀ ԶՈւ-ի կազմում, որից յոթ տարին՝ ԼՂՀ սահմանամերձ գոտում: Լինելով ՌՈ աշխատակից՝ պայքարել եմ հովանավորչության և հանցագործության դեմ, ինչը շատ դեպքերում դուր չի եկել իմ ղեկավարությանը եւ զինվորական դատախազ Արսեն Սարդարյանին, ով, ըստ իր հայտարարության, հանդիսանում է Ձեր սանիկը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ վերջինս ՌՈ պետ Արամ Բաղդասարյանի հետ հորինեցին մի այնպիսի խայտառակ, շինծու, վարկաբեկիչ քրեական գործ իմ հանդեպ, որ ես հայտնվեցի կատարյալ մոլորության եւ շփոթության մեջ: Ինձ մեղադրեցին իբր զինվորների նկատմամբ ունեցել եմ բռնի սեռական գործողություններ, այն էլ՝ ես հանդիսացել եմ պասիվ կողմ, ինչը զարմանք է առաջացրել անգամ ամենափորձառու սեքսապաթոլոգների մոտ: Նախաքննության սկզբում իբրեւ տուժող հանդիսացող զինծառայողները միաձայն հայտարարում էին, որ բացի «օրալ» հարաբերություններից՝ իրենց կամքին հակառակ իմ հետ եղել է նաեւ «անալ» հարաբերություն: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը ամբողջովին հերքեց այս խայտառակությունը: Մեծարգո Պրն. Նախագահ, նախաքննության ընթացքում ենթարկվելով հոգեբանական ճնշումների, ահաբեկումների եւ շանտաժի՝ ես համաձայնվեցի արագացված դատավարական կարգին՝ նաեւ հիմք ընդունելով զինդատախազ Սարդարյանի խոստումը այն մասին, որ ինձ կտան պայմանական, եւ այս սեքսուալ միջադեպը ստվեր չի գցի բանակի հեղինակության վրա: Հակառակ դեպքում՝ քրեական գործի մեջ կներգրավվեն իմ եւ կնոջս հարազատների ու բարեկամների այն տղաները, ովքեր ծառայում են ԼՂՀ տարածքում: Դրանով էլ ավելի կխայտառակեն ինձ եւ իմ հարազատներին: Բացի այդ ցանկանում եմ նշել, որ մինչեւ ձերբակալվելս, ես օրեր շարունակ անօրիանական կերպով գտնվել եմ անազատության մեջ, որի համար գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, բայց դեռ արդյունք չկա: Պրն.Նախագահ, 10.02.2016թ. կայացավ իմ վերաքննիչ դատական նիստը, որի ժամանակ իմ պատիժը հինգ տարուց դարձավ ութ տարի:

Ես դիմել եմ դատարանին՝ պահանջելով բեկանել արագացված դատական նիստը եւ այն փոխարինել նորմալ, փաստական ապացույցների ուսումնասիրությամբ դատական նիստով, քանզի բոլոր այն ցուցմունքները, որոնք իբրեւ թե զինվորների կողմից են գրված՝ կազմված են թերի, անգրագետ մտքերով, նույնաբովանդակ: Նաեւ չեն կատարվել դատահոգեբանական, լաբորատոր և նեղ մասնագիտական պատշաճ փորձաքննություներ: Այս ամենին փոխարինել է զինվորական դատախազությունը, ինչպես նաեւ քրեական գործին է կցվել իմ՝ իրականությանը չհամապատասխանող ծառայողական բնութագիրը:

Ըստ որի՝ 2010թ.-ից ես հանդես եմ գալիս որպես շատ վատ զինծառայող: Սակայն այդ նույն ժամանակահատվածում ես երկու անգամ ստացել եմ զինվորական հերթական կոչումներ, երկու անգամ՝ պաշտոնի առաջխաղացում, ՊՆ Նախարարի կողմից արժանացել եմ թանկարժեք նվերների, ունեմ բազմաթիվ խրախուսանքներ, շնորհակալագրեր եւ շքանշաններ: Երբ 2012թ. ինձ ցանկանում էին տեղափոխել Երևան ՌՈ վարչություն, նույն այդ ղեկավարությունը՝ Ստեփանակերտի ՌՈ պետը, խնդրեց, որպեսզի ես ստանձնեմ Մատաղիսի ՌՈ հենակետի պետի պաշտոնը:

Այսքանից հետո նույն անձը տալիս է կեղծ բնութագիր՝ դատարանում միտումնավոր էլ ավելի բարդացնելով իմ իրավիճակը: Այսպիսով՝ հարգարժան Նախագահ, դիմում եմ Ձեզ, որպես իմ միակ հույսի խնդրանքով. կարգադրեք վերանայել այս քրեական գործը փաստական կողմերով՝ բեկանելով արագացված դատական ընթացակարգը, որը շուտով կուղարկվի իմ կողմից վճռաբեկ դատարան, եւ եթե փաստական կողմերով օբյեկտիվորեն կհիմանվորվի իմ մեղքը, ապա ես համաձայն եմ էլ ավելի խիստ պատժի: Հույս ունեմ, որ Դուք կաջակցեք Ձեր սպային եւ ինձ չեք դրդի ծայրահեղ քայլերի:

Հարգաներով՝ Բաբկեն Ղարդյան»:

Մի շարք երկրներ միացել են ՆԱՏՕ-ին 2022 թվականից հետո՝ Ռուսաստանի պարտության դեպքում «կարկանդակի կտոր» ապահովելու համար․ Պուտին Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը․ Արաղչի Պաշտոնանկություններ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում․ վարչապետը հայտարարել է՝ չի պատրաստվում հեռանալ Երևանում հերթական անգամ մեքենա են թալանել, պատճառվել է 2 մլն դրամի վնաս «Ինստագրամ»-ում ու «Ֆեյսբուք»-ում զանգվածային խափանումներ են Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումՄբապե. Կհամաձայնեի ոչ մի գոլ չխփել, բայց նվաճել աշխարհի գավաթը Ֆրանսիայում դատարանը դատապարտել է Ադրբեջանի 9 քաղաքացու՝ բլոգեր Մահամադ Միրզալիի սպանության փորձի համար Թրամփն անդրադարձել է Իրանի հետ համաձայնեցված պայմաններին Քամի Սասաֆռայի ճյուղերում. երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու Կիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու Զգուշացում՝ Հիդրոմետից. առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանՆախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրինԿիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է նաև Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է ռուսաստանցիներին Թաիլանդում ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու վտանգի մասին Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ Ջրհեղեղի հերթը Կողբ գյուղինն է. ուժգին ամպրոպ ու անձրև է տեղումԱդրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ 16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերիցԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS Ձերբակալել են ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանին Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա ՍողոմոնյանԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էրԲոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան